Մատչելիության հղումներ

«Մեր երկրի յուրաքանչյուր ընկերը մեծ Թուրքիայի մասնիկն է»․ Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, ապրիլ, 2023թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, ապրիլ, 2023թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, երեքշաբթի օրը ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում, հայտարարել է, որ Թուրքիան շատ ավելի մեծ է, քան 780 հազար քառակուսի կիլոմետր տարածքն ու 85 միլիոն բնակչությունը։ «Աշխարհում մեր երկրի յուրաքանչյուր ընկերը մեծ Թուրքիայի մասնիկն է», - ասել նա։

Էրդողանի խոսքով՝ մարդկությունը վերապրում է ուժերի հավասարակշռության փոփոխության ծայրահեղ կարևոր դարաշրջան, և աշխարհաքաղաքական վերափոխումների ու ռիսկերի ֆոնին Թուրքիան պարտավոր է ուժեղ և համախմբած լինել։

«Մենք աշխարհին ցույց տվեցինք, որ գործոն ենք հանդիսանում, որն անհրաժեշտության դեպքում տեղերում փոխում է իրավիճակը։ Դրա օրինակները շատ են՝ Արևելյան Միջերկրականից մինչև Թուրքիայի հարավային սահմանների մոտի իրավիճակը, Սև ծովից մինչև Կովկաս», - ասել է նա։

Ընդհանուր առմամբ Էրդողանը խոսել է տարբեր ոլորտներում և արտաքին քաղաքականությում Թուրքիայի հաջողություններից։

Մայիսի 14-ին Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են։

XS
SM
MD
LG