Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ձերբակալված ադրբեջանցիներին տեսակցելու հարցով երկխոսության մեջ է Հայաստանի իշխանությունների հետ։
«Երկու ադրբեջանցիների գործով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեղեկացված է, այս պահին ընթանում է մեր երկխոսությունը Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ համաձայն մեր ընթացակարգերի, խոսքն այս աձանց անհապաղ տեսակցելու մասին է։ Կազմակերպությունը նաև կապի մեջ է այդ անձանց ընտանիքի անդամների հետ, այս պահին տեսակցություն դեռ տեղի չի ունեցել», - «Ազատությանը» փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը։
Հարցին՝ արդյո՞ք Հայաստանի իշխանություններից տեսակցության համաձայնություն ստացել են, Զառա Ամատունին պատասխանեց, թե «երկխոսությունն ընթացքի մեջ է»։