Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է երկրորդ ադրբեջանցին. նա Կապանի ոստիկանական բաժնում է


Ապրիլի 13-ին Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Նախարարությունն այլ մանրամասներ չի հաղորդում, նաև չի նշում, թե կոնկրետ որտեղ են հայտնաբերել ադրբեջանցի զինվորին։

Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հաստատեցին, որ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցին այս պահին ոստիկանության բաժանմունքում է։ «Ազատության» տեղեկություններով՝ նա Կապանի ոստիկանական բաժնում է։

Երկու զինծառայողի մոլորվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ապրիլի 10-ին: Անցած օրերին Հայաստանում ադրբեջանցի մեկ զինվոր է ձերբակալվել, ևս մեկին որոնում էին:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ կատարված քննչական գործողությունների արդյունքում Հայաստանի իրավապահ մարմիները պարզել են, որ նրանք լքել են իրենց դիրքերը ճնշումների ենթարկվելու պատճառով։

XS
SM
MD
LG