Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Երևան


Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ այժմ տեղի է ունենում արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև նախագահի, վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Բույար Օսմանին երեկ Բաքվում էր: Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ։

Օսմանին տարածաշրջանում է եռօրյա այցով․ նախօրեին նա Վրաստանում էր, Հայաստանը նրա վերջին կանգառն է։ Հյուսիսմակեդոնացի պաշտոնյան ԵԱՀԿ -ի նախագահությունը ստանձնել է, ինչպես հայտարարել է, հիմքում դնելով մարդակենտրոն քաղաքականություն՝ «Ամեն ինչ ժողովրդի համար» կարգախոսը։

XS
SM
MD
LG