ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Հայաստանում:
Արտգործնախարարության փոխանցմամբ՝ ապրիլի 13-ին նախատեսված է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բույար Օսմանիի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս:
ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Բույար Օսմանին այսօր ժամանել է Բաքու, որտեղ նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: