Արցախից14 անձ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, 7 բուժառուներ Հայաստանից, իրենց ուղեկցողների հետ, վերադարձել են Արցախ, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Ըստ հաղորդման՝ մինչ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 290 հիվանդ։
Նախարարությունը նշում է, որ իր ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Արդեն 4 ամիս Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։