Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը քննարկել է ամերիկյան F-16 կործանիչների ձեռքբերման հարցը։ Այլ մանրամասներ թուրք պաշտոնյան չի հայտնել։
Թուրքիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտոնյաների հավաքի շրջանակում:
Թուրքիան մասնավորապես ցանկանում է ձեռք բերել F-16 Block տեսակի 40 օդանավեր և ևս 80 օդանավերի արդիականացման համար անհրաժեշտ պահեստամասեր ու սարքավորումներ: Վաշինգտոնը, սակայն, սառեցրեց գործարքը՝ Թուրքիայի կողմից ռուսաստանյան թանկարժեք սպառազինության ձեռքբերման պատճառով: