Մատչելիության հղումներ

GRECO. Հայաստանը որոշակի առաջընթաց է ապահովել կոռուպցիան կանխարգելելու ուղղությամբ


Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի (GRECO) գնահատմամբ՝ Հայաստանը որոշակի առաջընթաց է ապահովել դատախազների, խորհրդարանականների և դատավորների շրջանում կոռուպցիան կանխարգելելու հանձնարարականների ուղղությամբ։

GRECO-ն եզրակացրել է, որ 2015 թվականին ներկայացված 18 հանձնարարականներից 9-ը բավարար չափով են իրականացվել, ևս 9-ը՝ մասամբ բավարար։

Բավարար իրագործված մեկ հանձնարարական վերաբերում է բոլոր դատախազների էթիկայի և կոռուպցիոն հարցերով պարտադիր վերապատրաստմանը, ինչպես նաև դատախազական ծառայության շրջանակներում գաղտնի խորհրդատվության տրամադրմանը։ Հակակոռուպցիոն կառույցի գնահատմամբ՝ գոհացուցիչ է նաև պատգամավորների, դատավորների և դատախազների ունեցվածքի հայտարարագրման վերահսկողությունը։

Ի տարբերություն 2019 թվականի, Հայաստանի հանձնառությունը այլևս «ընդհանուր առմամբ անբավարար» չի գնահատվում։ Եվրոպական կառույցը նաև Հայաստանի իշխանություններին խնդրել է մինչև 2024 թվականի մայիսի 31-ը նոր զեկույց ներկայացնել մյուս հանձարարականների կատարման մասին։

XS
SM
MD
LG