Մատչելիության հղումներ

Պրիգոժին․ «Բախմուտն իրավաբանորեն ռուսական ուժերի վերահսկողության տակ է»


«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժինի պնդմամբ, «Բախմուտ քաղաքը իրավաբանորեն ռուսական ուժերի վերահսկողության տակ է»։

«Վագների» ղեկավարի խոսքով, իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումներին հաջողվել է գրավել Բախմուտի քաղաքապետարանի շենքը՝ դրա կտուրին ռուսական դրոշ տեղադրելով։ Դոնեցկի ռուսական վարչակազմի ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքով, ռուսական զորքերը ընդհուպ մոտեցել են Բախմուտի երկաթուղային կայարանին։

«Ուկրաինական զորքերը այժմ դիրքավորվել են քաղաքի արևմտյան թաղամասերում», - հայտարարել է Պուշիլինը։

XS
SM
MD
LG