Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը այլոց դասեր տալու փորձ է, և երկրների ինքնիշխան գործն է մասնակցել այդ դասին։
Լրագրողները հիշեցրել են, որ արդեն երկրորդ անգամ համաժողովին մասնակցում է «Ռուսաստանին մոտ համարվող Հայաստանը»: «Միացյալ Նահանգները, չնայելով որևէ բանի, դեռ հավակնում է լինել այսպես կոչված ժողովրդավարության համաշխարհային ուսուցիչը: Եվ ահա այժմ երկրորդ փորձն է անում որպես ուսանողների համախմբելու մի շարք երկրների՝ այնտեղ բարոյականության դասեր տալու համար։ Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել այս դասին, իրենց ինքնիշխան գործն է: Այնուամենայնիվ, պետությունները առաջին և երկրորդ կարգի բաժանելու փորձերն այժմ շատերի կողմից ժպիտով են ընկալվում», - ասել է Պեսկովը, շեշտելով՝ Մոսկվան այդ համաժողովը լուրջ իրադարձություն չի համարում։
Այսօր և վաղը անցկացվող առցանց համաժողվին նախատեսված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։