Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը, որն անցկացվել է առցանց, հայտնում է Հայաստանի կառավարությունը:

Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները:

Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով դեկտեմբերի 10-ին:

Ժողովրդավարության համաժողովը կազմակերպվել է Ջո Բայդենի նախաձեռնությամբ:

Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ, ինչպես են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Քննարկումների օրակարգում են՝ ժողովրդավարության դեմ սպառնալիքներին դիմագրավելու, կոռուպցիայի դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG