Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում արտահերթ նիստ կգումարի՝ քննարկելու խորհրդարանին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու մասին հարցը, Ֆեյսբուքում գրել է հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել են Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունն, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ գլխավոր դատախազի տեղեկալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։
Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է խորհրդարանը փակ գաղտնի քվերակությամբ՝ վեց տարի ժամկետով։