Վրաստանի և Գերմանիայի միջև արդյունավետ համագործակցությունը, եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի արձանագրած առաջընթացը, Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման դինամիկան եղել են այն հիմնական հարցերը, որոնք քննարկել են Վրաստանի վարչապետը և Գերմանիայի արտգործնախարարը երեկ երեկոյան Թբիլիսիում տեղի ունեցած հանդիպմանը:
Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Աննալենա Բերբոքին եվրաինտեգրման գործընթացում Գերմանիայի ցուցաբերած աջակցության համար:
«Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի արտգործնախարարին Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրոպական ինտեգրմանը ցուցաբերած ամուր աջակցության համար», - ասվում է վրացական կողմի հաղորդագրությունում։