Արդյո՞ք Հայաստանը հստակեցրել է իր դիրքորոշումը Միջազգային քրեական դատարանի խնդրանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր ձերբակալության հարցով, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների այս հարցին ի պատասխան ասել է, որ դեռ այդ հարցը չի քննարկվել։
«Դեռ ոչ: Մենք դա կքննարկենք մեր գործընկերների հետ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում "Подъем" տելեգրամ ալիքը։
Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում, որով Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը Սահմանադրությանը չհակասող է ճանաչել։