Մատչելիության հղումներ

ՍԴ-ն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը Սահմանադրությանը չհակասող է ճանաչել


Հայաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը Սահմանադրությանը չհակասող է ճանաչել: Այս մասին որոշման տեքստը հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում:

1998 թվականին ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության հաստատման հարցով անցյալ տարվերջին կառավարությունն էր դիմել ՍԴ:

24 տարի առաջ Հայաստանի կողմից ստորագրված, բայց չվավերացված փաստաթղթի մասին 2004 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարանն արդեն կարծիք հայտնել էր և այս փաստաթուղթը ճանաչել հակասահմանադրական։ Կառավարությունում, սակայն, որոշել էին նորից դիմել բարձր դատարան, քանի որ 2004-ից հետո Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG