Մատչելիության հղումներ

Սպիտակ տանը Բաքվին և Երևանին կոչ են անում իրավիճակը դեէսկալացնելու քայլեր ձեռնարկել


ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբի, արխիվ
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբի, արխիվ

Երեկ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբին Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել քայլեր ձեռնարկել իրավիճակը դեէսկալացնելու համար։

«Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը: Մենք չենք ցանկանում տեսնել որևէ բռնություն և ցանկանում ենք տեսնել, որ բոլոր կողմերը կձեռնարկեն համապատասխան քայլեր՝ լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու համար», - ասել է Քըրբին ի պատասխան արգելափակված Լաչինի միջանցքի վերաբերյալ հարցի:

Հարցի հեղինակը, հիշեցնելով, որ լրացել է Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրը, հետաքրքրվել էր հակամարտության առնչությամբ ԱՄՆ դիրքորոշմամբ, ինչպես նաև՝ թե մտահոգո՞ւմ է արդյոք պաշտոնական Վաշինգտոնին «Ղարաբաղի տարածաշրջանում 2 հազար ռուս զինծառայողների ներկայությունը»:

Նույն օրը, հիշեցնենք, Միացյալ Նահանգների պետքարտուղարը զանգահարել է Ադրբեջանի նախագահին՝ կարևորելով Լաչինի միջանցքի վերաբացումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի շարունակականությունը:

XS
SM
MD
LG