Միացյալ Նահանգները փոխել է Սև ծովի վրայով իր անօդաչու թռչող սարքերի երթուղիները:
Անցած երեքշաբթի օրը MQ-9 անօդաչուի կործանումից հետո ամերիկյան հետախուզական անօդաչուները կշարունակեն թռիչքները միջազգային օդային տարածքում Սև ծովի վրայով, բայց՝ Ղրիմից ավելի մեծ հեռավորության վրա:
Պենտագոնի ներկայացուցիչ գեներալ Փեթ Ռայդերը CNN-ին ասել է, որ դա արվել է սադրանքներից խուսափելու համար, քանի որ Բայդենի վարչակազմը չէր ցանկանա, որ հակամարտությունը պոտենցիալ սրվի և հասնի ամերիկյան և ռուսական ռազմական ուժերի միջև ուղիղ առճակատման։
Ռայդերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը կշարունակի իր անօդաչու թռչող սարքերի կիրառումը Սև ծովի վրա՝ օգտագործելով միջազգային օդային տարածքը, գործող օրենսդրությանը համապատասխան։