Մատչելիության հղումներ

Ամերիկյան անօդաչուները Կիևի համար հետախուզական տվյալներ են հավաքում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան


ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնով, արխիվ
ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնով, արխիվ

Ամերիկյան անօդաչու թռչող սարքերը հետախուզական տվյալներ են հավաքում, որոնք հետագայում օգտագործվում են Կիևի կողմից՝ հարվածելու ռուսական ուժերին և Ռուսաստանի Դաշնության տարածքին, երեկ հայտարարել է Վաշինգտոնում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։

«Մեր սահմանների անմիջական մերձակայքում ԱՄՆ զինված ուժերի անընդունելի գործունեությունն անհանգստության տեղիք է տալիս: Մենք լավ գիտենք, թե ինչ նպատակով են օգտագործվում նման անօդաչու հետախուզական և հարվածային սարքերը», - Սև ծովում ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքի կործանման հետ կապված ասել է Անտոնովը դեսպանատան տարածած մեկնաբանությունում:

«Ի՞նչ են անում նրանք ԱՄՆ-ից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Պատասխանն ակնհայտ է՝ նրանք հետախուզական տեղեկատվություն են հավաքում, որը հետագայում օգտագործվում է Կիևի ռեժիմի կողմից՝ հարվածելու մեր զինված ուժերին և տարածքին», - ասել է Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG