Մատչելիության հղումներ

Ակտիվացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականի մասին լուրերը


Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետարանում կրքերը չեն հանդարտվում։ Օրեր շարունակ շրջանառվում են լուրեր քաղաքապետի հրաժարականի մասին։

Լրատվամիկջոցները գրում են, որ հենց այսօր էլ Հրաչյա Սարգսյանը հրաժարական կտա։ Քաղաքապետարանի լրատվականից լուրը դեռ չեն հաստատում։

Երեւանի ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը վստահեցնում է, թե հրաժարականի լուրերը մամուլում է կարդացել, այլ տեղեկություն չունի. - «Չգիտեմ, ընդհանրապես խոսակցություն կա՞, թե՞ չէ»»

Երևանի քաղաքապետը հինգ տեղակալ ունի։ Եթե Սարգսյանը հրաժարական տա, առաջին տեղակալը նրան կփոխարինի մինչև հերթական ընտրությունները։ Իշխանությունն ուղիղ մեկ տարի առաջ է հայտարարել, որ քաղաքապետի ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանին։

Արտահերթի մասին էլ են գրում, բայց ավագանու իշխանական անդամ Արմեն Կոտոլյանը վստահեցնում է, որ ընտրությունները հերթական են լինելու՝ այս աշնանը։ Թեկնածուն էլ փոխքաղաքապետ Ավինյանն է. - «Արտահերթի մասին էլ ես մի պահ լսեցի էլի լրատվամիջոցներից։ Փորձեցի ճշտեմ, ինձ հնարավորինս ասեցին, որ արտահերթ չի լինելու»։

38-ամյա Հրաչյա Սարգսյանը պաշտոնավարում է ավելի քան մեկ տարի։ Նա քաղաքապետ դարձավ Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո։ Մարությանին իշխող թիմը անվստահություն հայտնեց, քանի որ պատերազմին հաջորդած խորհրդարանական ընտրություններում նա չաջակցեց իշխող «Քաղաքացիական պայմանագրին»։

Հրաչյա Սարգսյանին Երևանի բանկիչները հիմնականում տեսնում են նիստեր վարելիս, երբ ենթականներին նկատողություններ է շռայլում։

Վերջին ամիսներին հանրային վայրերում փոխքաղաքապետ Ավինյանն է ակտիվ երևում, կարմիր ժապավեններ կտրում։ Կառավարության նիստերին էլ է նա մասնակցում, ոչ թե քաղաքապետը։

XS
SM
MD
LG