Մատչելիության հղումներ

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասնում է 48,5 հազարի


Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում, փետրվար, 2023թ.
Երկրաշարժի հետևանքները Թուրքիայում, փետրվար, 2023թ.

Երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը Թուրքիայում հասել է 48 հազար 448-ի: Այդ մասին երեկ հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Նա նշել է, որ աղետի զոհերի թվում 6 հազար 660 օտարերկրացի կա, նրանց մեծ մասը սիրիացիներ են։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում և հարավ-արևելքում ավելի քան 7 բալլ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել:

Աղետը 8,5 հազարից ավելի մարդու կյանք է խլել Սիրիայում։

Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Կիպրոսում և Իրաքում։

XS
SM
MD
LG