Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ակցիաները կշարունակվեն՝ չնայած վիճահարույց օրենքի հետկանչմանը


Վրաստան - Ընդդիմադիրները ցույց են անցկացնում խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 8-ը մարտի, 2023թ.
Վրաստան - Ընդդիմադիրները ցույց են անցկացնում խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 8-ը մարտի, 2023թ.

Քաղաքացիական ակտիվիստներն այսօրվա ճեպազրույցում հայտարարել են, որ Ռուսթավելիի պողոտայում երեկոյան նախատեսված ակցիան տեղի կունենա՝ չնայած իշխանությունները որոշեցին հետ կանչել «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքը։

Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ, ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունից Ցոտնե Կոբերիձեն ասել է, որ իշխանություններից հստակություն են պահանջում, թե ինչպես են նրանք հետ կանչում օրինագիծը, քանի որ նրանց հայտարարությունն անորոշ է, և երկրորդ պահանջը բերման ենթարկվածներին ազատ արձակելն է։

XS
SM
MD
LG