Մատչելիության հղումներ

«Ի՞նչ է տվել Մայդանը Ուկրաինային»․ Վրաստանի իշխող ուժի առաջնորդ


«Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձե, արխիվ
«Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձե, արխիվ

Վրաստանի իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ուկրաինական պատերազմը «Մայդանի հետևանք է»։

«Ի՞նչ կասեք Մայդանի մասին, և ի՞նչ տվեց այն Ուկրաինային: Նրանք կորցրին Ղրիմը և Լուգանսկի ու Դոնեցկի մեծ մասը, այս ամենի շարունակությունն այն պատերազմն է, որն այսօր ընթանում է Ուկրաինայում», - ասել է Կոբախիձեն։

«Վրացական երազանք»-ի ղեկավարն այսկերպ արձագանքել է Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնի խոսքերին․ եվրոպացի քաղաքական գործիչը Թվիթերում գրել է, թե Թբիլիսիի երեկվա իրադարձություններն իրեն հիշեցնում են ուկրաինական Մայդանը:

«Ինչ վերաբերում է Մայդանի հետ համեմատություններին․ նախ ասեմ, որ վրացական Յանուկովիչը բանտում է, և նրա անունն է՝ Միխեիլ Սաակաշվիլի։ Մենք կգործենք ոչ թե ռադիկալների օրակարգով, Վիոլա ֆոն Կրամոնի օրակարգով, այլ վրացական հանրության շահերին համապատասխան», - հայտարարել է Կոբախիձեն՝ հերթական անգամ հերքելով պնդումները, թե «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա Եվրամիության երկրի անդամակցության գործընթացի վրա։

XS
SM
MD
LG