Մատչելիության հղումներ

Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ներկայացուցիչները կհանդիպեն Բրյուսելում


Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի ներկայացուցիչները մարտի 9-ին հանդիպելու են Բրյուսելում՝ քննարկելու սկանդինավյան երկրների պարտավորությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը՝ տեղեկացնելով, որ թուրքական կողմից հանդիպմանը մասնակցելու են երկրի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և նոր նշանակված փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։

Հունվարի 24-ին նախատեսված եռակողմ հանդիպումը Անկարան չեղարկել էր, երբ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ ազգայնականներն այրել էին Ղուրանը, իսկ դրանից օրեր առաջ քուրդ ակտիվիստները գլխիվայր կախել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին նմանվող խրտվիլակ։

ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի ու Ֆինլանդիայի հայտերը դաշինքի անդամներից չեն վավերացրել միայն Թուրքիան ու Հունգարիան։

XS
SM
MD
LG