Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն է հայտնում։ Այսօր այդ մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը։
«Իմ թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է վերսկսել բանակցությունները Շվեդիայի հետ։ Մենք, բնականաբար, նույնպես պատրաստ ենք դրան և ողջունում ենք թուրքական կողմի այդ որոշումը», - ասել է Բիլստրյոմը։
Թուրքիայի ԱԳ նախարարը Շվեդիայի հետ բանակցությունների հնարավոր վերսկսման մասին հայտարարել է այսօր Անկարայում՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ ասուլիսի ժամանակ։
«Որքան ավելի արագ Շվեդիան գործողություններ ձեռնարկի մեր խորհրդարանին ու ժողովրդին համոզելու ուղղությամբ, այնքան ավելի արագորեն կձեռնարկվեն պատասխան քայլերը», - ասել է Չավուշօղլուն։