Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը հայտնել է, որ Չինաստանը օրակարգից չի հանել Ռուսաստանին մահաբեր զենք մատակարարելու հնարավորությունը


ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Չինաստանն իր օրակարգից դեռ չի հանել Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունում օգտագործելու համար մահաբեր զենք մատակարարելու հնարավորության հարցը։

CNN-ին տված հարցազրույցում նա միաժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը դեռ չի կարծում, որ Չինաստանի իշխանությունները «որոշում են կայացրել» այս ուղղությամբ։

Փետրվարի 27-ին Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Պեկինը չի հանդուրժի ԱՄՆ-ի սպառնալիքներն ու ճնշումները չին-ռուսական հարաբերությունների հետ կապված։

XS
SM
MD
LG