Մատչելիության հղումներ

Արցախից 9 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 7-ը վերադարձել Արցախ


Արցախից 9 անձինք այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, 7 բուժառուներ էլ ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 144 հիվանդ։

Նախարարությունը նշում է, որ իր ենթակայության տակ գործող բուժհաստատություններում պլանային վիրահատությունները դեռ դադարեցված են։ «Արևիկ» բուժմիավորումում 1 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, «Հանրապետական բժշկական կենտրոնում» 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

XS
SM
MD
LG