Մատչելիության հղումներ

ՌԴ-ում ծայրահեղական կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու համար պատիժների թիվը զգալիորեն աճել է


Ռուսաստանում 2022 թվականին ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու համար պատիժների թիվն ավելացել է մեկուկես անգամ։ Այս մասին ասվում է «Սովա» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդագրության մեջ։

Հեղինակները կարծում են, որ նման դեպքերի աճը կշարունակվի, քանի որ ավելանում է Ռուսաստանում ծայրահեղական և ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների թիվը։

Բացի այդ, ըստ փորձագետների, իրավապահ մարմինները 2022 թվականին տուժել են Ուկրաինայի պատերազմից։

Զեկույցի համաձայն՝ 2022 թվականին Ռուսաստանում դատարանները 130 դատավճիռ են կայացրել 264 մարդու նկատմամբ՝ ծայրահեղական և ահաբեկչական համայնքների և արգելված կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու համար։

Գերագույն դատարանի վիճակագրության համաձայն՝ միայն 2022 թվականի առաջին կիսամյակում նույն հոդվածներով դատապարտվել է 155 մարդ (ամբողջ 2021 թվականին՝ 233)։ Երկրորդ կիսամյակում պատիժները կայացվել են նույն հաճախականությամբ։

Ծայրահեղական կազմակերպությունների ցանկը 2022 թվականին համալրվել է ծայրահեղ աջ կազմակերպություններով, ինչպիսիք են «Տղամարդկանց պետությունը» և «Նևոգրադը», ինչպես նաև ուկրաինական և արմատական իսլամիստական կազմակերպություններով։

Փորձագետներն ակնկալում են, որ այս միտումը կշարունակվի:

XS
SM
MD
LG