Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Meta կորպորացիան ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում


Ռուսաստանի իշխանությունները ահաբեկչական կազմակերպությունների ցանկում են ներառել Meta կորպորացիան, որին են պատկանում Facebook և Instagram սոցիալական ցանցերը։ Այդ ցուցակում ընդգրկվել է նաև «Վեսնա» հակապատերազմական երիտասարդական շարժումը, այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

«Վեսնան» ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու և դրա գործունեությունը երկրում արգելելու պահանջով է հանդես եկել Սանկտ Պետերբուրգի դատախազությունը։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր երիտասարդական շարժումը ակտիվ մասնակցում է հակապատերազմական ցույցերին և ակցիաներին։

Անցած մայիսին շարժման մի խումբ ակտիվիստների դեմ քրեական գործեր են հարուցվել, որոնց երկարամյա ազատազրկում է սպառնում։

Meta ամերիկյան կորպորացիան Ռուսաստանում արգելվել և ծայրահեղական է ճանաչվել Մոսկվայի դատարանի կողմից դեռևս այս տարվա մարտ ամսին։ Որոշման արդյունքում արգելափակվել են կորպորացիային պատկանող Facebook ու Instagram սոցիալական ցանցերը։

XS
SM
MD
LG