Մատչելիության հղումներ

Ժնևում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարները


Միրզոյան-Աբդոլլահիան հանդիպում Երևանում, 20-ը հոկտեմբերի, 2022թ․
Միրզոյան-Աբդոլլահիան հանդիպում Երևանում, 20-ը հոկտեմբերի, 2022թ․

Այսօր Ժնևում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, հաղորդում է Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը։

Ըստ գործակալության՝ նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ դադարեցնելու հրամայականը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման իրականացումը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել Է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Միրզոյանն ու Աբդոլլահիանը Ժնևում են՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով։

XS
SM
MD
LG