Մատչելիության հղումներ

«Միանում ենք հայերին՝ սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»․ ԱՄՆ դեսպանություն


ԱՄՆ դեսպանությունը «միանում է հայերին՝ սգալով և տուրք մատուցելով 1988թ․ Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին»։ Այդ մասին գրված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին Սումգայիթում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, իսկ հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։

XS
SM
MD
LG