Փետրվարի 23-ից 26-ը մոլորակի տարբեր երկրներում տեղի են ունենում Ուկրաինայի հետ համերաշխության ակցիաներ, որոնց նշանաբանն է «Լույսը կհաղթի խավարին»՝ #LightWillWinOverDarkness:
Այդ համաշխարհային ակցիաների ընթացքում նախատեսված են ցույցեր, պիկետներ, երթեր, համերգներ, ինստալյացիաներ և պերֆորմանսներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ:
Ակտիվիստները դատապարտում են Ուկրաինայի վրա 2014 թվականից սկսված Կրեմլի հարձակումը:
2014-ի գարնանը ռուսները բռնակցել են Ղրիմի թերակղզին, իսկ անցյալ տարվա փետրվարի 24-ին մեկնարկել է Ուկրաինա Ռուսաստանի բանակի լայնածավալ ներխուժումը:
Ակցիաների կազմակերպիչներն են աշխարհի տարբեր երկրներում գործող ուկրաինական սփյուռքի կենտրոնները, համակարգողի դերում է Communities Army of Ukraine՝ «Ուկրաինայի համայնքների բանակը» կազմակերպությունը: