Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի զինված ուժերը սպասարկող մի շարք ձեռնարկությունների նկատմամբ: Այդ մասին հաղորդագրությունը տեղադրվել է Միացյալ Թագավորության արտգործնախարարության պաշտոնական կայքէջում:
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել «Սոկոլ», «Էլեկտրոն», «Զվեզդա» և «Ավիացիոն սարքերի ու տեխնիկայի նորոգման բազա» ընկերությունները:
Բացի այդ, պատժամիջոցների են ենթարկվել «Ռոսատոմ» կորպորացիայի կազմում գործող Սարովի միջուկային մարտագլխիկներ արտադրող ձեռնարկությունը և Սնեժինսկի միջուկային կենտրոնը:
Բրիտանացիները պատժամիջոցներ են սահմանել նաև Ռուսաստանին մարտական անօդաչու թռչող սարքեր տրամադրող Qods Aviation Industry իրանական ընկերության նկատմամբ: