Մատչելիության հղումներ

«Հուսով ենք տեսնել առաջընթացի շարունակությունը». Փրայսը՝ հայ - ադրբեջանական գործընթացի մասին


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

«Որքանով ես հասկանում եմ կողմերին հրավեր և հնարավորություն է տրվել: Ի վերջո, ցանկացած նման հանդիպմանը իրենց հնարավոր մասնակցության մասին պետք է խոսեն հենց կողմերը՝ մեր հայ գործընկերները, մեր ադրբեջանցի գործընկերները», - երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ ամենօրյա ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե կոնկրետ երբ է կայանալու Բյուսելում սպասվող հանդիպումը:

Նախորդ օրը Փրայսը հայտարարել էր, որ առաջիկա օրերին Բրյուսելում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում:

Դիտարկմանը՝ Ռուսաստանը վերջին շաբաթներին հատկապես խիստ քննադատում է գործընթացը՝ պնդելով, թե Արևմուտքը տապալում է բանակցային գործընթացը, Փրայսն արձագանքել է. - «Իմ միակ մեկնաբանությունն այն է, որ մենք հուսով ենք տեսնել այն առաջընթացի շարունակությունը, որը տեսանք վերջին շաբաթների ընթացքում, և մենք պատրաստ ենք աջակցել կողմերին, մինչ նրանք բանակցություններ են վարում այս մարտահրավերի համապարփակ լուծման ուղղությամբ»:

XS
SM
MD
LG