Մատչելիության հղումներ

Ալիև. «Խաղաղության համաձայնագրում Ղարաբաղի մասին որևէ դրույթ անընդունելի է»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Մյունխենում տեղի ունեցած Բլինքեն-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է, որ հանդիպումը «լավ է անցել», իր կարծիքով՝ «կառուցողական»։ Նա նշել է, որ շատ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։

«Գլխավոր հարցն այն է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է կառուցվի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա, Ղարաբաղի մասին որևէ դրույթ անընդունելի է։ Երեք օր առաջ մենք ստացել ենք Հայաստանի պատասխան առաջարկները մեր առաջարկների վերաբերյալ։ Հիմա մենք այն ուսումնասիրում ենք»,- APA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG