Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ համազեկուցողները ժամանել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու Լաչինի միջանցքի ճգնաժամին


ԵԽԽՎ համազեկուցողները ժամանել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու Լաչինի միջանցքի ճգնաժամին։

Ըստ Ազգային ժողովի կայքէջի՝ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ հանդիպմանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության և Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը նաև մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի և դրա հետևանքների մասին:

Արդեն 68 օր Ադրբեջանը բնապահպանական պատրվակով փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

XS
SM
MD
LG