Մատչելիության հղումներ

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 44 հազարին


Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 38 հազարը, այսօր հայտարարել է երկրի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը։

Ըստ նույն աղբյուրի՝ ավելի քան 4 հազար 700 հետցնցում է տեղի ունեցել տարածաշրջանում առաջին երկրաշարժից հետո։

«Ալ Ջազիրա»-ն հայտնում է, որ Սիրիայում զոհերի թիվը մոտ 5 հազար 800 է, և երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 44 հազարի:

Հեռուստաալիքի տվյալներով, այս գիշերը Թուրքիայի հարավում՝ Հաթայ նահանգում, տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ այս անգամ 5,1 մագնիտուդով։

XS
SM
MD
LG