Մատչելիության հղումներ

Երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում և Սիրիայում մոտենում է 42 հազարին


Թուրքիա - Երկրաշարժի հետևանքները Հաթայում, 14-ը փետրվարի, 2023թ.
Թուրքիա - Երկրաշարժի հետևանքները Հաթայում, 14-ը փետրվարի, 2023թ.

Թուրքիայի արտակարգ իրավիճակների գործակալության հրապարակած նոր տվյալների համաձայն՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 36 հազար 187-ի։

Սիրիայի կառավարության և ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհված սիրիացիների թիվը հասել է 5 հազար 800-ի։

Այսպիսով, թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած ստորգետնյա ուժգին ցնցումների զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 42 հազարին, ավելի քան 100 հազար մարդ վիրավորվել է:

XS
SM
MD
LG