Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը մոտեցել է 32 հազարին:
«Այսօր ժամը 13:50-ի դրությամբ, զոհերի թիվը կազմել է 31 հազար 974: Ավելի քան 80 հազար 200 մարդ համարվում է տուժած: 195 հազար 962 աղետյալներ տարհանվել են երկրի այլ շրջաններ»,- հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների պետական վարչությունը: