Ռուսաստանն ավարտում է փրկարարաորոնողական աշխատանքները Սիրիայում և Թուրքիայում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ընդունել է փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից տուժած այդ երկու երկրում աշխատող խմբերը Ռուսաստան վերադարձնելու որոշում, ասել է Ռուսատանի ԱԻՆ նախարար Ալեքսանդր Կուրենկովը:
«Փրկարարաորոնողական աշխատանքի փուլն ավարտվում է, այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահը կարգադրել է աղետի գոտիներից դուրս բերել արտակարգ իրավիճակների նախարարության խմբավորումը»,- հայտնել է Կուրենկովը:
Նա նշել է, որ Ռուսաստանն առաջիններից է օգնության ձեռք մեկնել Թուրքիային և Սիրիային: Ռուսաստանի փրկարարները հենց փետրվարի 6-ին են մեկնել երկու երկրներ:
«Նրանք աշխատել են ամենաբարդ պայմաններում, ես ամեն օր այդ մասին զեկուցել եմ նախագահին»,- ասել է Կուրենկովը:
Ռուսաստանի փրկարարները կարողացել են Թուրքիայում փլատակներից դուրս հանել 6 և Սիրիայում՝ 3 մարդու: Բացի այդ, նրանք օգնություն են տրամադրել ավելի քան 830 աղետյալների:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին ձեր նվիրումի, մարդկանց օգնելու պատրաստակամության և դրված առաջադրանքները կատարելու համար»,- ասել է նախարարը փրկարարներին հասցեագրված ուղերձում:
Վերջին տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժիչ զոհվել է ավելի քան 37 հազար մարդ և ավելի քան 80 հազար բնակիչներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: