«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ պատվիրակ, դիվանագետ Իգոր Խովաևին:
Այլ մանրամասներ հանդիպման մասին դեռ չկան:
Անցած շաբաթ՝ փետրվարի 9-ին և 10-ին, ռուսաստանցի բանագնացը Երևանում էր, որտեղ նրան ընդունել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: