Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը և Իգոր Խովաևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը


Անվանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը մանրամասնել է հայկական կողմի մոտեցումները և տեսակետները:

ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ այսօր կայացած հանդիպմանը կողմերը պայմանավորվել են պահպանել կապը հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

Ավելի վաղ Իգոր Խովաևը հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG