Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21 043-ի»


«Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 21 043-ի», - այսօր Դիյարբեքիր կատարած այցի ընթացքում հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Վիրավորների թիվը աճել է՝ հասնելով 80 հազարի։ Բացի այդ, ի հավելումն փլուզված շենքերի, կան նաև հարյուր հազարավոր վթարային շինություններ, որոնք այլևս պիտանի չեն բնակության համար», - հայտարարել է Էրդողանը՝ նշելով, որ վերականգնողական աշխատանքները աղետի գոտում կմեկնարկեն արդեն առաջիկա շաբաթներին։

«Մենք արագորեն ձեռնամուխ կլինենք փլատակների հեռացմանն ու վերակառուցման աշխատանքներին։ Մենք պետք է հարյուր հազարավոր նոր շենքեր կառուցենք՝ իրենց ենթակառույցներով հանդերձ։ Պարզ ասած, մենք պետք է նորից կառուցենք երկրաշարժից տուժած մեր քաղաքները։ Մի քանի շաբաթից այդ ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու», - նշել է Թուրքիայի ղեկավարը։

Դիյարբեքիրում հնչեցրած ելույթում Էրդողանը նաև նշել է, որ պետությունը պատրաստվում է ակտիվորեն պայքարել աղետի գոտում նկատվող դիակապտության դեպքերի դեմ։

«Մենք արտակարգ դրություն ենք հայտարարել, և այն մարդիկ, որոնք ներքաշված կլինեն թալանի կամ առևանգումների դեպքերին, պետության ծանր ձեռք կզգան իրենց թիկունքին», - հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG