Մատչելիության հղումներ

Սամանթա Փաուերը հուզիչ է համարել Թուրքիա օգնություն ուղարկելու Հայաստանի քայլը


Հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել տասնամյակների թշնամանքն՝ օգնելու հուսահատ կարիքի մեջ գտնվող մարդկանց, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամաթա Փաուերն՝ անդրադառնալով Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու Հայաստանի քայլին։

Փաուերը փաստել է՝ 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին: «Հայաստանն ուղարկում է 100 տոննա բեռ և որոնողափրկարարական խումբ», - գրել է ԱՄՆ ՄԶԳ տնօրենը։

Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհով՝ 1993-ից փակված Մարգարայի կամրջով, փետրվարի 11-ին 100 տոննա մարդասիրական բեռ ուղարկեց աղետի գոտի՝ շուրջ 600 կիլոմետր հեռու Ադիյաման։ Հենց այս քաղաքում է աշխատում հայ փրկարարների 27 հոգանոց խումբը։

XS
SM
MD
LG