Սիրիա և Թուրքիա մեկնած հայ փրկարարները, միջազգային գործընկերների հետ համատեղ, արդեն վեցերորդ օրը շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները:
Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փոխանցմամբ՝ Ադիյաման քաղաքի փլուզված տարածքներում հայ փրկարարները, համագործակցելով ԱՄՆ որոնողական թիմի հետ, հայտնաբերել և փլատակներից դուրս են բերել 3 տուժած անձի։
Սիրիայում և Թուրքիայում աշխատանքային տարբեր տեղամասերում, ըստ հաղորդագրության, հայ փրկարարները շարունակում են իրականացնել նաև շինությունների թուլացած և կախված կառուցատարրերի ապամոնտաժման, փլատակների քանդման և տարածքից հատուկ տեխնիկայով հեռացման աշխատանքներ։