Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ այն ներկայացվել է «ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար»:
«Ներկայացված մեղադրանքը պ-ն Չարչյանը չի ընդունել, որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական», - նշել է Ալեքսանյանը։
Ավելի վաղ Արմեն Չարչյանը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։
Ըստ Դատախազության՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, բժիշկ Չարչյանը 2017 թվականին ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություն է ներկայացրել։