Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 33 հազարը։
Թուրքիայում, վերջին տվյալներով, զոհվել է 29 հազար 600 հոգի։
Սիրիայում զոհերի թիվը 3500 է։
ՄԱԿ-ը կիրակի ավելի վաղ նախազգուշացրել էր, որ զոհերի թիվը կարող է կրկնապատկվել:
Երկուշաբթի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են մի շարք արձագանքներ՝ հետցնցումներ, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։ Այս երկրաշարժը հանգեցրեց լուրջ ավերածությունների ու զոհերի հարևան Սիրիայում։