Մատչելիության հղումներ

«Գազիանթեպ» ակումբը չի շարունակի մասնակցությունը Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունում


Երկրաշարժի հետևանքները, արխիվ, Գազիանթեպ (Այնթափ), Թուրքիա:
Երկրաշարժի հետևանքները, արխիվ, Գազիանթեպ (Այնթափ), Թուրքիա:

Գազիանթեպ քաղաքի նույնանուն ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհուրդը որոշել է, որ թիմը չի շարունակի մասնակցությունը Թուրքիայի առաջնությունում:

«Ստեղծված պայմաններում «Գազիանթեփը» պարզապես չի կարող շարունակել մարզական ակտիվությունը»,- ասվում է տնօրենների խորհրդի փետրվարի 12-ի հայտարարությունում:

«Գազիանթեպը» Թուրքիայի Super Lig-ում՝ բարձրագուն լիգայում, նախքան փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժն անցկացրել է 22 հանդիպում և 25 միավորվ զբաղեցրել է 10-րդ տեղը: Գավաթի մեկ քառորդում «Գազիանթեպը» պետք է խաղար «Սիվաշսպոր» թիմի հետ:

Ավելի վաղ խաղերը դադարեցնելու մասին է հայտնել «Հաթայսպորը», որը բարձրագույն լիգայում ներկայացնում է երկրաշարժից առավել ծանր տուժած մարզերից մեկը՝ Հաթայը:

Այսպիսով 19 ակումբներից կազմված Super Lig-ում մնացել են 17-ը: Հաշվի առնելով երկրաշարժի ծանրագույն հետևանքները՝ թուրք մարզական մեկնաբանները չեն բացառում, որ ևս մի քանի թիմեր՝ ընդ որում ոչ միայն ֆուտբոլային, ստիպված կլինեն հայտարարել մրցումներից հրաժարվելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG