Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19 հազար 300-ի՝ գերազանցելով ճապոնական Ֆուկուսիմայի աղետի զոհերի թիվը։
Քիչ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում զոհերի թիվը հասել է 16 հազար 170-ի։
Այսօր Սիրիա է հասել ՄԱԿ-ի օգնության առաջին շարասյունը, AFP-ի տեղեկություններով, վեց բեռնատարներ վրաններ և հիգիենայի պարագաներ են հասցնում երկրաշարժից տուժած բնակչությանը։