Մատչելիության հղումներ

Սիրիայի Կարմիր մահիկը խնդրում է ավերիչ երկրաշարժի կապակցությամբ չեղարկել միջազգային պատժամիջոցները


Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության նախագահ Խալեդ Հլոուբատին, Դամասկոս, 7 փետրվարի, 2023թ.
Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության նախագահ Խալեդ Հլոուբատին, Դամասկոս, 7 փետրվարի, 2023թ.

Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպությունը Միացյալ Նահանգներին և արևմտյան մյուս պետություններին խնդրել է չեղարկել պատժամիջոցներն, ինչը թույլ կտա ավելի մեծ քանակով և ավելի արագ մարդասիրական օգնություն հասցնել աղետի ենթարկված երկիր:

«Տնտեսական սանկցիաներն են ամենաբարդ խոչընդոտը ծանր տեխնիկա ստանալու համար, մեզ պետք են բեռնատարներ և այլ սարքավորումներ»,- ասել է պաշտոնյան:

Նրա խոսքով, Կարմիր մահիկին այս պահին շատ են պետք շտապօգնության մեքենաներ և ծանր վնասվածքներ ստացած մարդկանց փրկության համար անհրաժեշտ բժշկական պարագաներ ու սարքավորումներ:

Սիրիայում տարիներ շարունակ քաղաքացիական արյունալի պատերազմ է, դրա առնչությամբ սահմանված են միջազգային ծանր պատժամիջոցներ, ինչն էլ ավելի է բարդացնում փրկարարների և բժիշկների աշխատանքը:

«Այս արհավիրքից հետո սանկցիաները պետք է չեղարկել, մեզ պետք են սարքավորումներ, մեզ պետք են հրշեջ մեքենաներ»,- հայտարարել է Հլուբատին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG