Մատչելիության հղումներ

Երկրաշարժերի զոհերի թիվը Թուրքիայում և Սիրիայում մոտենում է 8 հազարին


Սիրիա - Փրկարարական աշխատանքները Ջինդայրիս ավանում, 7-ը փետրվարի, 2023թ.
Սիրիա - Փրկարարական աշխատանքները Ջինդայրիս ավանում, 7-ը փետրվարի, 2023թ.

Թուրքիայի հարավային շրջաններում և Սիրիայի հյուսիսում շարունակվում են փրկարարական աշխատանքները փետրվարի 6-7-ը տեղի ունեցած երեք հզոր երկրաշարժերից հետո, որոնք խլել են ավելի քան 7 հազար 700 մարդու կյանք։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել է, որ երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվը երկրում հասել է 5 հազար 894-ի, վիրավորներինը՝ 34 հազար 810-ի։

Ավելի քան 70 երկրներ փրկարարական խմբեր և այլ օգնություն են ուղարկել:

Հաղորդվում է, որ երկրաշարժերի հետևանքով փլուզվել է մոտ 6 հազար շենք, այդ թվում՝ բազմաբնակարան։

CNN-ի տվյալներով՝ հարևան Սիրիայում առնվազն 1832 մարդ է զոհվել, 3 հազար 894-ը՝ վիրավորվել։ Սիրիայում աշխատող «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության փրկարարներն ասում են, որ այս տվյալները հեռու են վերջնական լինելուց։

Ընդհանուր առմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով, տուժած շրջաններում մոտ 23 միլիոն մարդ է ապրում։ Կազմակերպությունը նախազգուշացրել է, որ զոհերի ընդհանուր թիվը կարող է գերազանցել 20 հազարը։

XS
SM
MD
LG